Այսօր արցախցիները՝ Քարվաճառից, Բերձորից, ու այլ բնակավայրերից, հավաքում էին իրենց իրերը, տեղավորում պարտքով եկած տաքսիի մեջ, վերցնում բենզինն ու այրում իրենց տները, որ թուրքին բաժին չհասնի։ Ու վերջին անգամ հեռանում պապենական տնից, որովհետև Նիկոլը հանձնեց Ադրբեջանին՝ Facebook-ի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Այդ ընթացքում հադրութցիները Երևանում դռնեդուռ էին ընկել ու դեսպանատնից դեսպանատուն ուղղում էին հարցեր, որոնք չեն կարողանում տալ Նիկոլին՝ «Հադրութը տալիս ես, բա մենք որտե՞ղ ապրենք»:
Որովհետև նույն այդ հադրութցիներին Երևանում չեն տեղավորել։ Սոցապը նրանց տեր չի եղել։ 10 հոգանոց խմբերով տեղավորել են մեկ սենյակում։ Ասել են՝ ուտելիքը պետբյուջեով նախատեսված չէ։ Այդ ընթացքում մարդիկ փորձում են անվասայլակ գնել։ Այն հնարավոր չէ գտնել Հայաստանում։ Ոտքը կտրած զինվորին հայրը գրկած տանում է տուն։ Որովհետև առողջապահության նախարարություն գոյություն չունի։
Հայաստան պետությունը խոցված է։ Կոմայի մեջ է: Նիկոլով հայ ժողովուրդը մնաց անտեր։ Աշխատում է միայն ԱԱԾ-ոստիկանություն-դատախազություն-դատարան դժոխային քառյակը։ Նրանց գործն է՝ պահել Նիկոլի իշխանությունը։ Միայն բռնում են ու նստացնում։
Մաֆիական խմբերը զինվել են ու պաշտպանում են անձամբ Նիկոլին ու նրա ընտանիքին։ Պարտված, ծնկած, հայրենիքի դավաճան վիժվածքին, որն այն կործանեց։
Սա՞ էր ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը»՝ առանց Արցախի, առանց Մեղրիի, առանց նախարարությունների ու առանց հաղթական աչքերով տղերքի։
Ու էդքանից հետո մինչև ատամները զինված ուզո՞ւմ եք պահել իշխանությունը։ Դավաճան վիժվածքներ, բոլորդ պատասխան եք տալու»: